Երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի, մենք արդեն ավարտել ենք այդ մասին խոսակցությունները, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ նրա, 2020 թվականի հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ճանաչվել են ամբողջ աշխարհի կողմից:
«Երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի, այդ մասին խոսակցությոններն ավարտված են: Այս կապակցությամբ մենք լսել ենք Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները, ԱՄՆ-ի պետքարտուղարության, Սենատի և այլնի հայտարարություններ: ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի զեկույցները: Ամբողջ աշխարհը ճանաչեց մեր ընտրությունները և շնորհավորեց մեզ, ին՞չ ընտրությունների մասին եք խոսում», – հայտարարել է Ղարիբաշվիլին: