Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում անցկացվել է 35 928 թեստ, այստեղից 16 639-ը՝ հակամարմինների արագ թեստով և 19 289-ը՝ «PCR»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,1%, վերջին 14 օրը` 2,47%, վերջին 7 օրը` 2,33%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 937 դեպք: Ապաքինվել է ևս 438 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 348 705:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 255 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 251 529 մարդ, վերջին մեկ օրում՝ 2 984:

Կարանտինային գոտիներում ունենք 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 592-ը:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 699 նոր դեպք, ապաքինվել՝ 614 պացիենտ: