Մարտի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 7 294 մարդ, մահացել է 29 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 631 900, այստեղից ապաքինվել է 1 578 178 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 485:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 12 645 փորձարկում, այդ թվում 10 240-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 405-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 15.58% է, վերջին 14 օրվանը՝ 17.68%, վերջին 7 օրվանը՝ 15.09%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 829 114 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1976 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: