«Լատվիան Վրաստանին կփոխանցի 15 հազար դեղաչափ պատվաստանյութ», – հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:
«Ուրախ եմ, որ մենք խթան տվեցինք գործընթացներին և, հաշվի առնելով նյութատեխնիկական խնդիրը, 15 հազար դեղաչափ COVID-19-ի պատվաստանյութ կփոխանցենք Վրաստանին», – հայտարարել է Ռինկևիչսը:
Նախարարը շեշտադրել է համավարակի դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը: Լատվիայի արտգործնախարարը խոսել է ուղիղ ավիաչվերթների վերսկսման մասին և նշել, որ Air Baltic-ը շաբաթական երեք անգամ թռիչքներ է իրականացնում Թբիլիսի-Ռիգա երթուղով։ Նա հույս է հայտնել, որ օդային հաղորդակցությունը կվերադառնա մինչ հավարակը տիրող իրավիճակին, ինչը կօգնի երկրների միջեւ զբոսաշրջային հաղորդակցությանը:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը հունիսի 7-8-ը պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում: Վրաստան այցի շրջանակներում Լատվիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հետ:
Վրաստանում գտնվելու ընթացքում Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի օկուպացիոն գծի մոտակայքում գտնվող Օձիսի գյուղ եւ տեղում կծանոթանա իրավիճակին: Բացի այդ, Էդգարս Ռինկեւիչը հարգանքի տուրք կմատուցի երկրի միասնության համար ընկածների հիշատակին և ծաղկեպսակ կխոնարհի Հերոսների հուշահամալիրին: Նա նաև գրառում կկատարի պատվավոր հյուրերի գրքույկում: