Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մարտի 19-ից մարտի 20-ի ցերեկը Վրաստանում սպասվում է անձրեւ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն, տեղ-տեղ՝ առատ ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։
Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, լեռնոտ գոտիներում սողանքասելավային գործընթացների առաջացման և ակտիվացման, բարձրալեռ շրջաններում՝ ձնահոսքերի ձևավորման։
Տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր են երթևեկության սահմանափակումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։