Ապրիլի 10-ից Վրաստանում եղանակը կսկսի բարելավվել: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանները ապրիլի 8-ից 9-ը անձրև և քամի են խոստանում: Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի մինչև +17, +22 աստիճան տաքութուն։ Ապրիլի 10-11-ը երկրի մեծ մասում կդիտվի պարզ և տաք եղանակ։

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա մայրաքաղաքում ապրիլի 8-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-10-ը կլինի +19, +21, իսկ ամսի 11-ին կլինի մինչև +23, +25 աստիճան տաքություն։