Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հունիսի 15-17-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 15-ին բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի կարճատև անձրև և կայծակ։
Հանրապետության տարածքում հունիսի 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում է տեղումնառատ եղանակ։ Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը համեմատաբար կնվազի:
Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և կայծակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունիսի 15-ի օրվա վերջից մինչև հունիսի 18-ը սպասվում է անձրև՝ կայծակով և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։
Արեևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունիսի 15-ի օրվա վերջից մինչև հունիսի 18-ը սպասվում է անձրև՝ կայծակ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը կլինի +33, +35, 16-17-ին կնվազի +27, +29 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտի լեռնանցք)՝ հունիսի 15-ի օրվա վերջից մինչև հունիսի 18-ը սպասվում է անձրև՝ կայծակով և քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը կլինի +30, +32, 16-17-ին կնվազի +26, +28 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հունիսի 15-ից 18-ը օրվա վերջից սպասվում է անձրև՝ կայծակով եւ քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հունիսի 15-ին օրվա վերջից մինչև հունիսի 18-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա) հունիսի 15-ի օրվա վերջից մինչև հունիսի 18-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) հունիսի 15-ի օրվա վերջից մինչև հունիսի 18-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունիսի 15-ի օրվա վերջից մինչև հունիսի 18-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։