Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մարտի 6-ին Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի, իսկ Արևելյան Վրաստանում՝ +15, +17 աստիճանի:
Մարտի 7-ին Սև ծովի հյուսիս-արևմուտքից կտարածվեն համեմատաբար սառը և խոնավ օդային զանգվածներ, սպասվում է անձրև, լեռնային գոտիներում ձյուն, բարձրալեռ շրջաններում՝ ձնաբուք, Արևմտյան Վրաստանում զգալիորեն կնվազի օդի ջերմաստիճանը:
Թբիլիսիում մարտի 5-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +14, +16, իսկ մարտի 7-ին՝ +10, +12 աստիճան: Մարտի 7-ին սպասվում է անձրև: