Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օգոստոսի 13-ի առավոտից Արևմտյան Վրաստանում եղանակը կպարզի և մինչև օգոստոսի 16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ։Ըստ գերատեսչության՝ Թբիլիսիում առավելապես առանց տեղումների եղանակ կլինի։ Երբեմն քամին կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։

«Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հնարավոր են կարճատև անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) վաղն առավոտյան եղանակը կպարզվի, մինչև օգոստոսի 16-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամթրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մինչև օգոստոսի 16-ը հիմնականում առանց տեղումների եղանակ է, իսկ ցերեկային ժամերին սպասվում է +31, +33 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտայի լեռնանցք) մինչև օգոստոսի 16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) մինչև օգոստոսի 16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա) հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հնարավոր են կարճատև անձրևներ, ժամանակ առ ժամանակ ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +29, +31 աստիճան»,- ասվում է տեղեկատվության մեջ։