Ախալքալաքցի մարզիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը օլիմպիական ուղեգիր ստանալու ճանապարհին երրորդ մենամարտն է ունեցել։ Հաղթանակն այս անգամ նրա մրցակցինն էր, բրազիլացի Լույիս Օլիվերինը։ Արտյուշ Գոմցյանը վերադառնում է առանց օլիմպիական ուղեգրի։
Սակայն սա օլիմիական խաղերի մասնակցության ուղեգրի առաջին փուլն էր։
Մարզիկի երրորդ մենամարտը կկայանա այսօր՝ մարտի 10-ին, բրազիլացի Լույիս Օլիվեյրայի հետ։ Եթե նա հաղթի, նրան կմնա միայն մեկ մենամարտ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ճանապարհին:
Մարտի 3-11-ը Իտալիայի Բուստո-Արսիցիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջին օլիմպիական որակավորման մրցաշարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոմցյանը 57 կգ քաշային կարգում մենամարտել էր պաղեստինցի բռնցքամարտիկ Աբուսալ Վասիմի հետ, ում նկատմամբ հաղթանակ էր տարել։ Նա հաղթել է նաև իր աֆղան մրցակից Մուհամեդ Մեհդ Սահակիին։
Օլիմպիական խաղերի մասնակցութայն ուղեգիր ձեռք բերելու համար մեր բռնցքամարտիկը պետք է հաղթեր ընդհանուր առմամբ 4 մենամարտում։
Արտյուշ Գոմցյանի անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։
670 մարզիկներ Իտալիայում պայքարում են 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար։ 28 քվոտան բաշխվելու է տղամարդկանց, իսկ 21 քվոտան՝ կանանց միջև։ Քվոտա ունեցողների մեծ մասը կորոշվի մարտի 10-ին և 11-ին։