Մայիսի 15-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած Մերձբալթյան քիք-բոքսինգի առաջնությունում Ախալքալաքի մարզահամալիրի սաները բացարձակ հաղթանակ են տարել: 6 մասնակիցներից՝ 5-ը, տարբեր քաշային կարգերում գրավել են առաջին հորիզոնական, իսկ մեկը՝ երկրորդ։

Մրցույթին մասնակցել են տարբեր քաշային կարգում մարզիկներ՝ Վրաստանից, Լատվիայից, Լիտվիայից, Լեհաստանից և Էստոնիայից։ Վրաստանից մասնակցել է թվով 16 մարզիկ, որից 6-ը Ախալքալաքի մարզահամալիրի սաներն են։

box1

«Առաջնությանը մասնակցում էին տարբեր երկրների ուժեղագույն մարզիկները։ Գնացինք ոգեշնչված, միայն հաղթանակի ակնկալիքով, ճանապարհին մարզիկները ասում էին ձև չկա, որ չհաղթենք, այդպես էլ եղավ», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Տոնականյանը։

box2

Մեր մարզիկներից առաջին հորիզոնականն են զբաղեցրել Արտյոմ Քամալյանը՝ 76գկ քաշային կարգում, Ռազմիկ Քամալյանը՝ 28կգ քաշային կարգում, Ալբերտ Պալոյանը՝ 26կգ քաշային կարգում, Սարգիս Տոնականյանը՝ 57կգ քաշային կարգում և Վարդան Գասպարյանը՝ 30կգ քաշային կարգում։

32կգ քաշային կարգում Ռոման Կարագեբակյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնական։ Պատանի մարզիկներին մարզում է Սերգեյ Տոնականյանը:

Հատկանշական է, որ Արտյոմ Քամալյանի հակառակորդը մենամարտը սկսվելու պահին հանձնվել է, իսկ Ռազմիկ Քամալյանը գեղեցիկ մենամարտի համար պարգևատրվել է գավաթով։

Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար մարզիկներին ֆինանսապես աջակցել է Ախալքալաքի քաղաքապետարանը։

box3
box4
box5