Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ու սահմանափակումներն ազդել են Ջավախքի ազգային պարկի տարեկան եկամուտների վրա:
Զբոսաշրջանը, երբ զբոսաշրջիկները և ձկնորսները կարող են օգտվել Ջավախքում հանգստանալու հնարավորություններից, ամռանը տևում է 2-3 ամիս: Կորնավիրուսից առաջ, օրինակ՝ 2019 թվականին, Ջավախքի ազգային պարկը՝ հաշվի առնելով չզարգացած տուրիզմը, ուներ ավելի քան 7000 լարի եկամուտ: Եկամտի հիմնական մասը գալիս է սպորտային և ժամանցային ձկնորսությունից: Ոչ տեղացի բնակչության համար ձկնորսության համար վճարը 10 լարի է, տեղացիների համար՝ 5 լարի:
Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Մետրևելիի խոսքով՝ զբոսաշրջիկներից եկամուտը հիմնականում ստանում են վրաններից, քնապարկերից, հեծանիվների վարձակալությունից, բայց դրա պահանջարկը շատ ավելի քիչ է, իսկ հիմնական եկամուտը ձկնորսությունից է:
«Մենք ունենք սաֆարի տեսակի ավտոմեքենաներ, 2019-20 թվականներին սաֆարի մեքենաներից եկամուտը քիչ էր: 2018-ին մենք շատ ավելի եկամուտ ունեինք, կար ամիս, երբ մեկ օրվա ընթացքում 100 ձկնորս ունեինք Գյումրիից, նրանք գալիս էին ձկնորսության: Միայն մեկ օրվա ընթացքում 1000 լարի եկամուտը նրանցից էինք ստանում: 2019-ին եղել է ավելի քան 7 000 լարի եկամուտ: Իսկ 2020 թվականին եկամուտը իջել է՝ հասնելով 3500 լարիի: Այս տարի եկամուտներն էլ ավելի են կրճատվել: Փաստացի, մենք նոր ենք սկսել այցելուներին ընդունել, օրը 1-3 մարդ գալիս է Ազգային պարկ», – ասում է Թամազ Մետրևելին:
Հունիսի 1-ից Վրաստանի սահմանները զբոսաշրջիկների համար բացվել են, ինչը լավատեսության տեղիք է տալիս: