Մայրերի օրվա կապակցությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն՝ մունիցիպալիտետի ծառայությունների աշխատակիցների և վարչական միավորների ներկայացուցիչների հետ, շնորհավորել են Ախալքալաքի
մունիցիպալիտետում սահմանափակ կարողություններով երեխաներ ունեցող սոցիալապես անապահով միայնակ մայրերին։

Տոնի կապակցությամբ մունիցիպալիտետը կենցաղային տեխնիկա է նվիրել Ախալքալաք քաղաքում և գյուղերում բնակվող 22 ընտանիքի։ Միջոցառումը կազմակերպել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման և գենդերային հավասարության ծառայությունը։

Վրաստանում 1991 թվականից ի վեր մարտի 3-ին նշվում է Մայրության օրը՝ երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ։