Ախալքալաքի շրջանում ավարտվեց 2016 թվականի բերքահավաքը:
Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնն ամփոփեց տարբեր մշակաբույսերի 2016 թ.-ի բերքատվության արդյունքները:
Ախալքալաքի շրջանում ընդհանուր առմամբ կա 32 839 հա վարելահող:
2016 թ.-ին շրջանում ցանվել է 9780 հա կարտոֆիլ և հավաքվել 195,110 տոննա բերք:
Գազար – 183 հա ստացվել է 11,900 տոննա
Ճակնդեղ – 50 հա ստացվել է 1,730 տոննա
Սոխ – 2 հա ստացվել է 90 տոննա
Սխտոր – 13հա ստացվել է 740 տոննա
Կաղամբ – 6 հա ստացվել է 1,176 տոննա
Ցորեն – 2562 հա ստացվել է 6447 տոննա
Գարի – 6193 հա ստացվել է 14620 տոննա
Վարսակ – 405 հա ստացվել է 575 տոննա, որից 325 հա որպես սերմ, իսկ 80 հա չոր խոտի համար:
Սունելի – 31 հա ստացվել է 6 տոննա
Ախալքալաքի շրջանում տարբեր պատճառներով լրիվությամբ չեն օգտագործվում բոլոր վարելահողերը: Ըստ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեի, օգտագործվում է միայն շրջանի վարելահողերի 60%-ը:
«Մեկնում են Ռուսաստան, շատ հողեր սեփականաշնորհված չեն, մարդիկ միջոցներ չունեն հողերը մշակելու համար: Շատերը իրենք չեն կարող և մյուսներին էլ վարձով չեն տալիս: Ցուցանիշը բարձր չէ, մեր սկզբունքը այն է, որ բոլոր հողերը օգտագործվեն», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Ախալքալաքի շրջանում հիմնականում աճեցնում են կարտոֆիլ, ցորեն և գարի, բայց գյուղերում վերջին տարիներին սկսել են շատ աճեցնել գազար, ճակնդեղ, կաղամբ, սխտոր, սոխ և սունելի:
Ըստ Ռամազ Գոգոլաձեի, շրջանի հողագործների եկամուտը հիմնականում կարտոֆիլից է, քանի որ մյուս բանջարեղենները շատ աշխատանք են պահանջում:
«Մարդիկ շատ սխտոր, սոխ և այլ բանջարեղեններ չեն աճեցնում այն պատճառով, որովհետև վախենում են, որ չկարողանան այն իրացնել: Իսկ կարտոֆիլը թեկուզ և էժան է, բայց և այնպես վաճառվում է», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Շուշան Շիրինյան