Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարեկան գնաճի ձևավորման վրա ազդել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների նվազումը։
Ըստ «Վրացստատ»-ի՝ խմբում գները նվազել են 3,5%-ով, ինչը տարեկան գնաճի վրա ազդել է -1,2%-ով։
Ձեթի և ճարպերի գները նվազել են 18,7%-ով։ Բանջարեղենն ու բոստանային կուլտուրաներն էժանացել են 14.2%-ով, հացն ու հացամթերքը` 9.8%-ով։ Կաթի, պանրի և ձվի գները նվազել են 5.0%-ով:
Բացի այդ, մրգի և խաղողի գներն աճել են 21.0%-ով, իսկ միսը և մսամթերքը՝ 4.5%-ով։ Հանքային և աղբյուրների ջուրը, զովացուցիչ ըմպելիքներն ու բնական հյութերը՝ 4,1%-ով, շաքարավազը, մուրաբան և այլ քաղցրավենիքը՝ 2,0%-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 1,8%-ով, ձկան գներն աճել են 1,6%-ով։