Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ միասին ստուգել են Բակուրիանի ավանում տարբեր ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում՝ նոր մրցուղիներ «Բակուրիանի-2023» աշխարհի առաջնության շրջանակներում և ծանոթացել առաջնության նախապատրաստական աշխատանքներին։
Վարչապետը եղել է Դիդվելիի նոր մրցութային ուղու վրա և անձամբ ստուգել այնտեղ առկա ենթակառուցվածքները։
«Մեր կառավարության կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ։ Մենք կառուցեցինք երեք նոր ճոպանուղի, 6 նոր ուղիներ և 30 կիլոմետր երկարությամբ ձնամաքրման նոր համակարգ։ Սա Բակուրիանիում տեղադրված ամենաժամանակակից համակարգն է։ Սպասում ենք աշխարհի առաջնության մեկնարկին, որը պաշտոնապես կմեկնարկի փետրվարի 18-ին և կտևի մինչև մարտի 5-ը։ Մեծ պատիվ է հյուրընկալել այս առաջնությունը, որին կմասնակցեն 42 երկրի շուրջ 700 մարզիկներ։ Այն ամենը, ինչ արվել է այստեղ, կմնա Բակուրիանիի և Վրաստանի համար։ Ընդհանուր առմամբ, մեր կառավարության կողմից ներդրվել է 270 մլն լարի, և այս եզակի ենթակառուցվածքը, ժամանակակից համակարգերը ստեղծվել են աշխարհի առաջնությունն արժանապատվորեն անցկացնելու համար։
Ասեմ նաև, որ սկսել ենք նախապատրաստվել 2025 թվականի պատանեկան օլիմպիական խաղերին։ Նախատեսում ենք բատուտի կազմակերպում և վերականգնում, այս օլիմպիադայի շրջանակներում կստեղծվեն այլ շատ կարևոր ենթակառուցվածքներ։ Բակուրիանին պետք է մշտապես պատրաստ լինի ընդունելու նման բարձր մակարդակի առաջնություններ։ Իհարկե, հանգստացողը պետք է գոհ լինի՝ թե վրացի, թե օտարազգի, եւ դա բոլորիս ուրախացնում է։ Այնպես որ, շնորհավորում եմ բոլորին, Վրաստանը պատրաստ է ընդունել աշխարհի առաջնությունը»,- ասել է վարչապետը։
Նշենք, որ հատուկ առաջնության համար ընդհանուր առմամբ կազմակերպվել էր վեց նոր մրցուղի։
Վրաստանում տեղի է ունենալու ազատ ոճի, սնոուբորդի և ֆրիսկի աշխարհի առաջնությունը: «Բակուրիանի–2023»-ը կանցկացվի Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) հովանու ներքո և մոտ 700 մարզիկներ 42 երկրներից (Ավստրիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Հարավային Աֆրիկա, Չինաստան, Ճապոնիա, Կանադա, ԱՄՆ, և այլն) կմրցեն դրանում։ Աշխարհի առաջնությունում փետրվարի 16-ից մարտի 5-ը կանցկացվի 30 մրցում 7 մարզաձևերում։