Օգոստոսին Վրաստանից Ռուսաստան վերաարտահանվել է ընդամենը 85 մեքենա՝ ընդհանուր 781,1 հազար դոլար արժողությամբ։
Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնություն ամերիկյան արտադրության ավտոմեքենաների մատակարարման արգելքը։ Իսկ սեպտեմբերի 26-ից եվրոպական մեքենաներին թույլ չեն տա հատել սահմանը, ինչպես նախատեսված է ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթով։
Համեմատության համար նշենք, որ հուլիսին Վրաստանից Ռուսաստան վերաարտահանվել է 1 054 ավտոմեքենա՝ 13,346 մլն դոլար ընդհանուր արժեքով։
Ավտոմեքենաների վերաարտահանումը Վրաստանի արտաքին առևտրի առաջատար կետերից մեկն է։
Առաջին կիսամյակում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով մեքենաները զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Սա ամբողջ արտահանման մեկ երրորդն էր, ավելի ստույգ՝ 32,9%-ը (1,18 մլրդ դոլար), իսկ ներմուծման գրեթե մեկ հինգերորդը՝ 19% (1.62 մլրդ դոլար):
2023 թվականի 6 ամիսների ընթացքում Վրաստանի տարածքով Ռուսաստան է վաճառվել 53 միլիոն դոլարի ավտոմեքենա։