Wizz Air ավիաընկերությունը 2023 թվականի հունիսից կվերադարձնի Քութայիսիի միջազգային օդանավակայանում տեղակայված երրորդ օդանավը և կսկսի ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի եվրոպական հինգ քաղաքներ։ Դրանք են՝ Բրյուսելը, Մադրիդը, Ֆրանկֆուրտը, Համբուրգը և Պոզնանը։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հաջողությամբ ավարտել է բանակցությունները ռազմավարական գործընկերոջ հետ։ Wizz Air-ի երրորդ բազային ինքնաթիռը թույլ է տալիս, բացի նոր ուղղություններից ավելացնել թռիչքների հաճախականությունը դեպի գոյություն ունեցող ուղղություններ, ինչպես նաև ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տնօրեն Թամար Արչուաձեի խոսքով, Քութայիսիի միջազգային օդանավակայանից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացվեն բոլոր հինգ ուղղություններով շաբաթական երկու անգամ։ Իսկ մեկ հաճախականություն կավելացվի Փարիզ, Միլան, Պրահա, Մեմմինգեն ուղղություններով:
«Վիզեարը» մի քանի տարի է, ինչ հանդիսանում է վրացական ավիաշուկայի առաջատարը։ 2022 թվականի 11-րդ ամսվա տվյալներով՝ ավիաընկերությունը սպասարկել է մինչև 550 000 ուղևորի։ Մինչև 2023 թվականի հունիսը, ընդհանուր առմամբ, Wizz Air-ը Քութայիսից թռիչքներ կիրականացնի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 27 ուղղություններով։