Բաժանվել է 2021-2022 թվականի մեդալակիրների մեդալները, որոնց թիվն ընդհանուր առմամբ կազմում է 50:

Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի փոխանցած տեղեկության համաձայն՝ այս տարի իրենց գործունեության տարածքում գործող հանրակրթական դպրոցների գերազանցիկ աշակերտներին շնորհվել է 50 մեդալ՝ որից 30 ոսկե և 20 արծաթե, սակայն կրթական ռեսուրս կենտրոնը մեզ չփոխանցեց տեղեկություն թե ո՞ր դպրոցներից են մեդալակիրները:

Այսպիսով, Jnews-ը փոքրիկ հետազոտություն իրականացրեց և պարզեց, որ՝

  • Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում կա 5 ոսկե և 1 արծաթե մեդալակիր:
  • Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում կա 2 ոսկե և 5 արծաթե մեդալակիր:
  • Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում կա 2 ոսկե մեդալակիր:
  • Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում կա 9 ոսկե և 3 արծաթե մեդալակիր:
  • Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցում կա 2 ոսկե և 2 արծաթե մեդալակիր:
  • Օրջայի հանրային դպրցում կա 1 ոսկե և 2 արծաթե մեդալակիր:
  • Կուլիկամի հանրային դպրոցում կա 2 արծաթե մեդալակիր:
  • Կարտիկամի հանրային դպրոցում կա 3 ոսկե և 3 արծաթե մեդալակիր:
  • Աբուլի հանրային դպրոցում կա 1 ոսկե մեդալակիր:
  • Դիլիսկայի թիվ 1 հանրային դպրոցում կա 2 ոսկե մեդալակիր:
  • Խուլգումոյի հանրային դպրոցն ունի 1 ոսկե մեդալակիր:
  • Դադեշի հանրային դպրոցն ունի 2 ոսկե մեդալակիր:
  • Սուլդայի հանրային դպրոցն ունի 1 արծաթե մեդալակիր:
  • Տուրցխի հանրային դպրոցն ունի 1 արծաթե մեդալակիտ:

Շրջանավարտներին ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրելու նպատակն է աշակերտների առաջադիմությունը խրախուսելն ու գերազանցիկներին բացահայտելը։

Միջնակարգը գերազանցությամբ ավարտած աշակերտներին կրթության նախարարությունը պարգևատրում է ոսկե և արծաթե մեդալներով:

Մեդալներն ու համապատասխան վկայականներն ունեն իրենց հանձման կանոնները.

• Աշակերտը, որի միջին միավորը առանց կլորացման 10 է, ստանում է ոսկե մեդալ և համապատասխան վկայական։
• Իսկ այն աշակերտը, որի միջին միավորը 9,8 և ավելի է, կստանա արծաթե մեդալ և համապատասխան վկայական։

Աշակերտը պետք է հաշվի առնի, որ մեդալ ստանալու համար միավորների հաշվարկը սկսվում է 10-րդ դասարանից և ավարտվում 12-րդ դասարանի արդյունքներով։

Չնայած միջնակարգը գերազանցությամբ դպրոցն ավարտելուն, կան անհատներ, ովքեր չեն ստանում ոսկե և արծաթե մեդալներ և պատվոգրեր։

Ազգային ուսումնական պլանում նշված է՝ այն աշակերտները, ովքեր դպրոցն ավարտում են հանձնելով էքստեռն քննություն, նրանց ոսկե և արծաթե մեդալներ չեն շնորհվում։

Նշենք նաև, որ ոսկե և արծաթե մեդալի կարող են հավակնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտները, եթե նրանք բավարարում են սահմանված պահանջները: