Ախալքալաքի մունիցիպալիտետը 104 աշխատանքային օրվա ընթացքում 378 երեխայի նախադպրոցական հաստատություններ տրանսպորտավորման համար հատկացրել է 190`602.00 լարի։ Մրցույթն արդեն կայացել է, այն շահել է անհատ ձեռներեց Գիորգի Ծուրծումիան։ Այժմ ընթանում է ընտրման և գնահատման գործընթացը:
Մունիցիպալիտետը տարեկան երկու անգամ միջոցներ է հատկացնում այն գյուղերի մանկապարտեզի սաների տեղափոխման համար, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ։ Երեխաների տեղափոխման համար տարեսկզբին հատկացվել է 190 602 լարի։ Մրցույթն անհատ ձեռներեցը շահել է նույն գումարով, նա եղել է մրցույթի միակ մասնակիցը։ Տրանսպորտային փոխադրումները կսկսվեն 2024 թվականի փետրվարի 1-ից և դա կտևի 104 օր։ Փոխադրումն իրականացվում է միկրոավտոբուսներով։
Մունիցիպալիտետը պարտավոր է երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովել, հետևաբար, այն գյուղերում, որտեղ մանկապարտեզներ չկան, տեղական բյուջեի միջոցներով ապահովվում է երեխաների փոխադրումն այլ գյուղերի կամ քաղաքի մանկապարտեզներ։
Ահա Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման ցուցակը, ըստ որի երեխաները պետք է փոխադրվեն այլ տեղերի մանկապարտեզներ.
Էխտիլա գյուղից Բարալեթ՝ 22 երեխա,
Մերենիայից Բարալեթ՝ 18,
Բոզալիից Սուլդա՝ 7,
Կորխից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 14,
Մաջադիայից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 9,
Բավրայից մինչև Ախալքալաքի թիվ 3 և թիվ 2 մանկապարտեզներ՝ 20,
Խոսպիոյից մինչև Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներ՝ 11,
Մուրջախեթից, Չամդուրայից մինչև Վաչիան գյուղի մանկապարտեզ՝ 19,
Զակ, Օլավերդ գյուղերից մինչև Բարալեթ գյուղ՝ 20,
Բուղաշենից և Տրկնայից մինչև Բարալեթ գյուղ՝ 15,
Բեժանոյից և Ալաթումանից մինչև Կաջո՝ 21,
Ագանայից և Սիրկվայից մինչև Կաջո՝ 18,
Դադեշից Սուլդա՝ 23,
Բուզավեթից Կուլիկամ՝ 7,
Օրջայից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 17,
Կարտիկամից Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզ՝ 26,
Հոկամիից Վաչիան՝ 15,
Աբուլ գյուղից Կուլիկամ գյուղ՝ 5,
Արագվայից Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 21,
Ազմանայից, Քարսեպից, Ափնիայից մինչև Գոգաշեն գյուղ՝ 10,
Ղադոլարից Ազավրեթ գյուղ՝ 10,
Բուռնաշեթ, Լոմատուրցխ գյուղերից մինչև Ազավրեթ գյուղ՝ 10,
Կիրովական գյուղից Կումուրդոյի մանկապարտեզ՝ 15,
Խորենիա գյուղից մինչև Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 13,
Բալխո գյուղից մինչև Բարալեթի մանկապարտեզ՝ 12:
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ երեխաները պետք է մանկապարտեզում լինեն ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: