Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Վրաստանի մյուս թանգարանների հետ միասին, շուրջ մեկ տարի դիմակայեց համավարակի հետևանքով առաջացած բարդություններին։

2020 թվականից, երբ սկսվեց կորոնավիրուսի համաճարակը փակվեցին կինոթատրոններ, թանգարաններ և բազում այլ հանրային վայրեր: Թումանյանի տուն-թանգարանը նույնպես բացառություն չեղավ։

tumanyan2

tumanyan4

«Համավարակը մեծ ազդեցություն ունեցավ մեր աշխատանքին: Թումանյանի տունը, այն տունն էր, որտեղ ամեն օր գալիս էին այցելուներ, երբեմն, երբ պատվավոր հյուրեր էինք ունենում աշխատում էինք նաև ոչ աշխատանքային օրերին, արդեն մեկ տարուց ավել է ինչ այցելուները խստիվ նվազել են։ Այսօր ուրախ եմ, որ մեզ թույլ են տվել նորից բացել մեր դռները, թույլ են տվել բացել սահմանները: Արդեն ունենք այցելուներ Հայաստանից, արտերկրից և Ջավախքից, ովքեր գալիս են ընտանիքներով, հաճախակի այցելում են նաև ուսանողները», – ասում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանը։

1898 թվականին Հովհաննես Թումանյանը իր կնոջ և երեխաների հետ միասին սկսում է բնակվել Բեյրության փողոցում, այժմ Լադո Ասաթիանի։ Ոլորապտույտ աստիճաններով բարձրացող 5 հարկանի շենքի 5-րդ հարկում, որը հիմա մինչև 3-րդ հարկ է բարձրանում։ Սկսում է այստեղ հրավիրել իր գրչակից ընկերներին, այնուհետև՝ Ղազարոս Աղայանի, Դերենիկ Դեմիրճյանի և Նիկոլ Աղբալյանի հետ միասնի հիմնում են վերնատուն գրական միությունը: Այն կոչվեց Վերնատուն, որովհետև վերին՝ հինգերրորդ հարկում էր։

tumanyan10

tumanyan9

40 տարիների ընթացքում Հովհաննես Թումանյանը երբևիցե Թիֆլիս քաղաքում չունենալուվ իր սեփական տունը, մշտապես վարձով է բնակվում:

1909 թվականին Թումանյանը իր կնոջ և 10 երեխաների հետ միասին տեղափոխվում է այս շենք, որը այն ժամանակ պատկանում էր Վրաստանի պետական դումայի պատվավոր անդամ Գրիգոր Շանշյանին։ Շանշյանն արդեն ճանաչելով Թումանյանի շենքի 3-րդ հարկը տրամադրում է նրան։

tumanyan7

tumanyan5

Սա մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում: Այստեղ անցյալը շնչում է, դառնում ներկա:

tumanyan1

Թումանյանի տանն այսօր չորս սենյակ կա, հարավային պատշգամբը նայում է Սոլոլակի լեռնաշղթային, հյուսիսային պատշգամբը նայում է դեպի Ամաղլեբա փողոց, դեպի Մթածմինդա սարը: 2019 թ.-ի բանաստեղծի ծննդյան օրն այս պատշգամբում տեղադրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի կողմից նվիրված Թումանյանի հուշարձանը։

Հյուրասենյակում կարող եք տեսնել որմնանկարներ, որոնք բերվել են Սուրբ Գևորգ եկեղեցուց՝ ի նշան մեծ բարեկամության, սիրո և ընկերության Գևորգ Բաշինջաղյանի և Հովհաննես Թումանյանի։

tumanyan3

Թանգարանում կարելի է տեսնել նաև լուսանկարներ Թումանյանի կյանքից, նրա անձնական կյանքը ներկայացնող գրական գործերի ընտրանի:

tumanyan8

tumanyan6

Վարդուհի Կուրղինյան