Տարածաշրջանային դպրոցների բարձր դասարանցիները՝ IX-XII դասարանների աշակերտները, կարող են նամակ գրել խորհրդարանի Գենդերային հավասարության խորհրդին այն մասին, թե ինչ կարելի է անել գենդերային հարցերում իրավիճակի բարելավման համար և մասնակցել «Քո ձայնը հավասարության համար» մրցույթին՝ մինչև սույն թվականի մարտի 29-ը:
Մրցույթը հայտարարել են Քաղաքացիական ներգրավվածության կենտրոնների ցանցը (NCCE), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համատեղ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի հետ համագործակցությամբ:
Նամակը պետք է պարունակի գաղափարներ և մտքեր այն մասին, թե որ առաջնահերթությունները պետք է լինեն առաջնային խորհրդարանի Գենդերային հավասարության խորհրդի համար, ինչպիսին պետք է լինի Խորհրդի գործունեությունը, ինչ կարելի է անել մասնավորապես գենդերային խնդիրների վերաբերյալ իրավիճակը բարելավելու համար, ինչպես նաև, ինչ կարելի է անել, որպեսզի Խորհրդի աշխատանքն առավել հետաքրքիր ու գրավիչ լինի:
Նամակները կգնահատվեն հետևյալ չափանիշներով.
– Մրցույթի թեմայի և նպատակների հետ համապատասխանություն
– Հետաքրքիր գաղափար
– Ստեղծագործականություն և նորարարություն
– Նամակի տեխնիկական պահանջներ
Նամակը պետք է գրված լինի վրացերենով, օգտագործելով MS Word համակարգչային ծրագիրը, Sylfaen տառատեսակով, տառատեսակի չափը՝ 12, առավելագույնը 200 բառ: Նամակում պետք է նշվի անունը, ազգանունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, հեղինակի դպրոցը:
Մրցույթին մեկ անձը կարող է ներկայացնել միայն մեկ նամակ: Նամակը պետք է ուղարկվի խորհրդարանում Գենդերային հավասարության խորհրդի անդամներից մեկին՝ մինչև մրցույթի վերջնաժամկետը, info@ncce.ge էլ-հասցեին: Տիտղոսաթերթում պետք է նշված լինի #შენიხმათანასწორობისთვის:
Լավագույն 10 գաղափարները կհայտարարվեն մրցույթի հաղթողներ: Այս գաղափարների հեղինակների համար կանցկացվի շրջայց՝ Թբիլիսիում, խորհրդարանում, ինչպես նաև այլ ներածական միջոցառումներ: Բացի այդ, լավագույն նամակները կհրապարակվեն NCCE-ի էջում և սոցիալական ցանցերում:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցողները մանրամասն տեղեկություններ կարող են ստանալ, զանգահարելով՝ 591 41 45 25 հեռախոսահամարով (Նաթիա Սիրդաձե), ինչպես նաև այցելել հետևյալ էջ , որտեղ կարող եք տեղեկություն ստանալ Վրաստանի խորհրդարանի Գենդերային հավասարության խորհրդի վերաբերյալ այստեղ.