Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Այսօր` փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1869 թվականին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 155-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, ժամը 13.00-ին կատարվեց հոգեհանգստյան կարգ, ներկաները ծաղիկներ խոնարհեցին Թումանյանի գերեզմանին, որտեղ հնչեցին նրա բանաստեղծությունները: Եղանակային վատ պայմաների պատճառով գիրք նվիրելու հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ արդեն նրա տուն թանգարանում:
karg - 1
Հատկանշական էր նաև այն փաստը, որը գրավեց բոլոր այցելուների ուշադրությունը Խոջիվանքի բարեկարգված վիճակն էր, որը իրականացվել է Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և միջոցներով: Իրականացվել է տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, մուտքի մոտ տեղադրվել է ցուցատախտակ, որտեղ գրված են այն մարդկանց անուն ազգանունները, որոնք թաղված են պանթեոնում:
panteon - 1
Ծաղիկներ խոնարհելուց հետո մարդիկ շարժվեցին դեպի Թումանյանի Թբիլիսյան նախկին բնակարան, որտեղ տեղի ունեցավ ամենայն հայոց բանաստեղծի 155-ամյակին նվիրված՝ «Թումանյանի Թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ժամը 15.00-ին միջոցառման բացմանը «Հովհաննես Թումանյանի և կաթողիկոս Խրիմյան Հայրիկը» բանախոսությամբ հանդես եկավ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, որից հետո երաժշտական համարներով ներկայացան երիտասարդները։ Միջոցառման հիմնական մասը նվիրված էր բանաստեղծ, թարգմանիչ Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսին:
Ruzan - 1
girq - 1
Գրքի շնորհանդեսին նախ հակիրճ խոսվեց հեղինակի կենսագրության մասին, ապա հեղինակն անձամբ ներկայացրեց գրքի նշանակությունն ու բովանդակությունը։ Հնչեցին նրա բանաստելծություները ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն թարգմանությամբ։

«Բավականին դժվար ժամանակներ ենք ապրում ազգովի, Մեր Հայրենիքն ապրում է ծանր օրեր, ճիշտ է մեր հայրենիքը դեռ Հարություն չի առել, բայց գիրքս կոչել եմ Հարություն, վստահ լինելով, որ այն Հարություն կառնի և կհզորանա, հաղթահարելով իր վրա ծանրացած այս դժվարությունները», – նշեց գրքի հեղինակ Ռուզան Հովասափյանը:
Tumanyan 155 - 1
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ գիրք նվիրելու հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց հյուրասիրություն: