Նոյեմբերի 11-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում նշեցին նկարիչ Համլետ Արոյանի 70-ամյակը:
Հոբելյանական երեկոյին ներկա էին մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ուսուցիչները, ում հետ երկար տարիներ աշխատել է նկարիչ Համլետ Արոյանը, շրջանի ղեկավարությունը, ինչպես նաև ընկերներ ու ծանոթներ:
Նկարիչը ստացավ բազմաթիվ շնորհավորանքներ և նվերներ, որոնց թվում էր Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվոգիրը:
Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնը և երաժշտական դպրոցը պատրաստել էին համերգ հոբելյարի պատվին:
Նկարիչ Համլետ Արոնյանը ծնվել է 1946 թ.-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, նա համարվում է և Հայաստանի, և Վրաստանի նկարիչների միության ներկայացուցիչը:
Նկարչի աշխատանքները ներկայացվել են տասը երկրների ցուցահանդեսներում, նա ստացել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ:
Տարիներ շարունակ Համլետ Արոնյանը աշխատում է Հեշտիա գյուղի դպրոցում, որպես կերպարվեստի ուսուցիչ:
Բորիս Ղարսլյան