Ալինա Ուզունյանի սոցիալական օգնությունը դադարեցվել է, չնայած նրան, որ նա միայնակ է և տառապում է մի շարք հիվանդություններով։ Ալինան 63 տարեկան է, ապրում է Կուլիկամ գյուղում։ Արդեն 9 ամիս է սոցիալական օգնություն չի ստանում, իսկ առողջական խնդիրները օր օրի ավելի են բարդանում։

Ալինայի մոտ առողջական խնդիրներն առաջացել են 1982 թվականից։ Սկզբում այն սկսվել է գլխից, այնուհետև նրա մոտ ախտորշվել է կրծքագեղձի քաղցկեղ, երկու կուրծքն էլ հեռացրել են, բայց մինչև հիմա ուռուցքներ ունի՝ ինչպես կրծքերի հատվածում, այնպես էլ ոտքերի վրա։

1

«Ես հիվանդ եմ, ներկա դրությամբ էլ բժշկի կարիք եմ զգում, առավոտյան երկու ցավազրկող եմ խմել, ճնշմանս դեղերը միշտ գրպանումս են։ Նորմալ ապրելու տեղ չունեմ, ոչ վառարան ունեմ, ոչ բաղնիք, ոչ հեռուստացույց, ոչ լվացքի մեքենա, եկել եմ այս ձմռան ընթացքում եղբորս տանն եմ ապրում նրա ընտանիքի հետ։ Ինչ անեմ, ստիպված եմ, անձրև է գալիս, լցվում է վրաս, սա հայրիկիս տունն է, նա էլ մահացել է։ Հիմա ես չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ։ Դիմեցի սոցիալական ծառայություն, եկան ստուգեցին, ասացին 10 ար հողամաս ունես, բայց ես առողջական խնդիրների պատճառով չեմ կարող այդ հողամասը մշակել, դրա համար էլ սոց․ բալերը բարձր եկան և իմ օգնությունը կտրեցին օգնություն»,- ասում է Ալինան։

Միայնակ կինը չգիտի այլևս ում դիմի, ինչպես շարունակի ապրել։ Ալինան սոցիալական օգնություն է ստացել մինչև 2023 թվականի հունիս ամիսը, հոր մահից հետո օգնությունը կտրել են։

2

«Ամուսանցած չեմ, երեխաներ չունեմ, միայնակ եմ ապրում, չգիտեմ ինչ փոխվեց, որ կտրեցին օգնությունս, իսկ օգնությունը ընդամնեը 30 լարի էր կազմում։ Ես դեղերով եմ ապրում, դրա համար եմ պայքարում, այնպես չի որ շատ մեծ գումար էին տալիս ու կտրեցին»,-ավելացնում է նա։

3

Ալինան մի շարք հիվանդություններով է տառապում, մի քանի անգամ վիրահատվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, քիմիաթերապիայի 6 կուրս է ընդունել։

«Երեք տարի առաջ գնացի Թբիլիսի բժշկի, ինձ ասացին, որ ես պետք է գնամ այն բժիշկների մոտ, ովքեր որ ինձ սկզբից վիրահատել են, և գիտեն վիրահատելուց ինչ են հանել, ինչ թողել։ Մի կողմս կատարվել է երկու վիրահատություն, մյուս կողմս՝ մի։ Ձախ կողմս շատ է ցավում, չեմ կարողանում, օրվա մեծ մասը պառկած եմ անցկացնում»։

Սկզբից, երբ ստացել է օգնություն սոցիալական միավորները 63 000 է եղել։ Վերջին անգամ սոցիալական աշխատողները նրա տանը եղել են հունիս ամսին, գրանցել են ամեն ինչ, որից մեկ ամիս անց Ալինայի սոցիալական օգությունը կտրել են։ Բանն այն է, որ նրա սոցիալական միավորները բարձր են եկել՝ 91 հազար 470։

«Դրանից հետո գնացի հիվանդանոցից 100 ֆորման վերցրեցի տարա սոցիալական ծառայություն ներկայացրի, մի քանի ամիս հետո գնացի, պատասխան չկար, վերջերս գնացի ասացին, որ միավորներս բարձր են և ինձ օգնություն չի հասնում։ Ընդամենը 340 լարի թոշակ եմ ստանում, չգիտեմ ո՞ր դարդս հոգամ»։

Jnews-ը Սոցիալական ծառայությունից տեղեկացավ, որ իրենց մոտ ներկայացված է Ալինայի խնդիրները, ինչպես նաև նշված է, որ նա ունի կյանքի համար վտանգավոր հիվանդություն, բայց նրա բալերը 91 հազար 470 է։ Նա կարող է կրկին գնահատելու համար դիմել սոցիալական ծառայություն հունիս ամսին։

6

Իրականում Ալինա Ուզունյանը միակը չէ Ախալքալաքի մունիցիպալիտետում, ում սոցիալական օգնությունը դադարեցվել է։ Նրա նման կարիքավոր շատերն այլևս սոցիալական օգնություն չեն ստանում։ Թե ինչպես է աշխատում սոցիալական օգնության համակարգը՝ պարզ չէ, փաստն այն է, որ Ախալքալաքում բազմաթիվ միայնակ, անօթևան և առողջական խնդիրներ ունեցող անձիք հայտնվել են անելանելի վիճակում։