Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում արդեն երկրորդ տարին է նշում են գյուղի օրը:
Ուղիղ մեկ տարի առաջ, հուլիսի 1-ին գյուղում առանձնակի շքեղությամբ վերաբացվեց Սբ. Երրորդություն եկեղեցին, վերանորոգված հարսանյաց սրահն և գյուղամեջում կանգնեցվեց արցախյան հերոսամարտի մասնակից Արթուր Ղարիբյանի հուշարձանը:
Սուրբ Երրորդություն եկեղեցու զանգերը վաղ առավոտվանից ղողանջում էին՝ գյուղացիներին հրավիրելու եկեղեցի: Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը հոգևոր դասի հետ գոհաբանական աղոթք կատարեց, գյուղացիներին հորդորելով ավելի հաճախ եկեղեցի գնալ ու աղոթել իրենց ու մերձավորների համար:
Այնուհետև, գյուղացիները հավաքվեցին գյուղամեջում կանգնեցված Արթուր Ղարիբյանի հուշարձանի մոտ:
Գյուղում և նրա սահմաններից դուրս բնակվող կուլիկամցիները միշտ փորձում են շենացնել հայրենի օրրանը: Այս անգամ կուլիկամցիները նախաձեռնել են գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա բացել՝ երեխաների առօրյան հետաքրքիր ու ուսուցանող դարձնելու համար:
Աղունիկ Այվազյան