Գրեթե մեկ ամիս է Ջավախեթյան փողոցում դիտահորը ներս է ընկել։ Այն վտանգ է հանդիսանում անցորդների և վարորդների համար, իսկ պատասխանատուները խուսափում են իրենց պարտականություններից։
Հունվար ամսի սկզբներին դիտահորը ներս էր ընկել, այն այդպես էլ մինչև օրս չվերականգնվեց, եղանակային պայմանների պատճառով փոսն ավելի խորացավ, դիտահորի մեջ անվադող էին դրել, որպեսզի մարդիկ զգուշանան։ Jnews-ը դիմել է թե Ճանապարհային վարչությանը, թե Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման ընկերությանը, սակայն մինչև հիմա դիտահորը վերականգնած չէ։
Այսօր կրկին մեր նկարահանող խումբը եղավ Ջավախեթյան փողոցում, դիտահորը բաց է, անվադող է դրված և շուրջբոլորը գծանշված։
Հունվարի սկզբից խնդիրը տեսանելի է բոլորի համար, եղել է նաև այնպիսի դեպքեր, որ գիշերով վարորդները չեն նկատել և ընկել են փոսը։ Հարցը կայանում է նրանում, որ քաղաքի պատասխանատուները չեն աշխատում այդ ուղղությամբ, որպեսզի խնդիրը ժամանակին լուծեն, ինչն առաջացնում է բնակիչների անվստահությունը։
Վարորդները նույնիսկ նշում են, որ ըստ Ախալքալաքի ընկերությունների կողմից տարված աշխատանքի՝ այդ գծանշումը այդպես էլ կմնա մեկ ամիս, նրանք արդեն հույսները կորցրել են, որ Ջավախեթյան փողոցում կլինի մի օր, որ խնդիր չի լինի, կամ լինելու դեպքում միանգամից կլուծվի։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝