Գրեթե մեկ ամիս է Ջավախեթյան փողոցում դիտահորն ամբողջությամբ ներս է ընկել։ Ճանապարհային վարչությունից անցած շաբաթ տեղեկացանք, որ խնդրին ծանոթանալուն պես լուծում կտան, սակայն․․․։
Սույն խնդրով Jnews-ը դեռ հունվարի 17-ին դիմել էր ճանապարհային վարչությանը։ Վարչության պետի տեղակալ Պավլե Գամղրելիձեն մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրել էր, որ մինչև շաբաթվա սկիզբ հարցին լուծում կտրվի։ Նույն խնդրով այսօր կրկին դիմեցինք ճանապարհային վարչություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ խնդիրը պետք է վերացնի Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման ընկերությունը։
«Ես այդ խնդրին ծանոթացա, խոսեցի ջրամատակարարման ընկերության ներկայացուցչի հետ, արդեն երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսեն այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ Դրան զուգահեռ նաև այդ օրերին Ախալքալաք կգան մեր աշխատակիցները»,- ասաց Վրաստանի ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամղրելիձեն։
Դիմեցինք միացյալ ջրամատակարարման ընկերությունը, տեղեկանալու համար թե կոնկրետ երբ են սկսելու աշխատանքները։ Նրանց պատասխանը կներկայացնենք մեր հաջորդ հոդվածում։
Հատկանշական է, որ առաջին անգամ մենք մենք այս թեմային անդրադարձել էինք հունվարի 16-ին, այդ ժամանակ զանգահարեցինք «ՋավախԱվտոԳզա» ընկերություն և Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման ընկերություն, երկու ընկերությունից մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացնելը իրենց պարտականությունների մեջ չի մտնում։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝
Զգուշացեք, Ջավախեթյան փողոցում «ծուղակ» կա
Ջավախեթյանի դիտահորի խնդիրը կլուծվի վարչության միջամտությամբ