Մշտական կռվախնձոր դարձած Ջավախեթյան փողոցում առաջացած խնդիրների լուծման պատասխանատվությունն այդ փողոցում աշխատանքներ իրականացրած ոչ մի ընկերություն իր վրա չի վերցնում։ Առաջացած խնդիրները, որոնք վտանգ են ներկայացնում թե վարորդների, թե հետիոտնի համար եկար ժամանակ անլուծելի են մնում։
Ինչպես արդեն գրել էինք Ախալքալաքի Ջավախեթյան փողոցում դիտահորը ներս է ընկել, բայց ոչ ոք խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։ Ջավախեթյան փողոցը պատկանում է Վրաստանի ճանապարհների վարչությանը։ Այնտեղից մեզ ասացին, որ խնդիրն անպայման լուծում կստանա։
Վրաստանի ճանապարհային վարչության պետի տեղակալ Պավլե Գամղրելիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց՝
«Ես կծանոթանամ իրավիճակին, վարչության ներկայացուցիչներին կուղարկեմ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին։ Երկուշաբթի և հենց տեղում կտեսնեն թե ում պարտականությունն է, ասֆալտապատող թե ջրամատակարարման ընկերության, հարցը անպայման կլուծվի», – ասաց Պավլե Գամղրելիձեն։
Այդ դիտահորը 10 օրից ավելի է ներս է ընկել։ Ականատեսների խոսքով, մի քանի մեքենայի վարորդ չի նկատել և ընկել է մեջը։ Ջավախեթայն փողոցում հայտնված յուրաքանչյուր խնդրի լուծում ձգձգվում է։ Բնակիչները այլևս հույսները կտրել են, որ իրենց փողոցում հայտնված որևէ խնդիր ժամանակին լուծում կստանա։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝
Զգուշացեք, Ջավախեթյան փողոցում «ծուղակ» կա
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման համար նոր ծրագիր է մշակվել
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատումը կրկին ձգձգվում է