Հունվարի 26-ին, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնը լի էր հանդիսատեսով: Երեկոյան ժամը 19:00-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը հանդես եկավ «Տիկին Սիրանույշ» պիեսի պրեմիերայով:

Պիեսի ներկայացման ամբողջ ընթացքում հանդիսատեսը կլանված հետևում էր զարգացմանն ու վերջում չուշացավ նաև ծափողջույնները՝ ի ցույց գոհության: Դահլիճում կարելի էր տեսնել տարբեր տարիքի մարդկանց, պիեսով հետաքրքրված էին ինչպես մեծահասակները, այնպես էլ երիտասարդները:

pies 1

Տեղեկության համար նշենք, որ Էլֆիք Զոհրաբյանի «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թվականի համարում: Գլխավոր կերպարը՝ Սիրանույշը իրական է և պիեսը գրելուց առաջ, հեղինակն ուսումնասիրել է լեգենդար արտիստուհու ապրելակերպն ու արվեստը: Սիրանույշը հայ բեմի դաղանդաշատ դերասանուհիներից էր, ով հանդես է եկել Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի դերասանական խմբերի հետ, խաղացել շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն ողբերգությունից։

pies 2

Ներկայացման միջոցով հանդիսատեցին ոչ ուղիղ խոսքով փոխանցվում էր տարբեր գաղափարներ՝ ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային:

Ինչպես ներկաները Jnews-ի հետ զրույցում փաստեցին, ամենապրոֆեսիոնալ նկարահանումն անգամ չէր կարող դիտորդին հաղորդել այն հետաքրքրությունն ու հրճվանքը, որն իրենք ստացան թատրոնից: