Լրացավ, Ախալքալաքի մունիցիպալիտետի, Կաջո գյուղից, Սաթենիկ Հակոբյանի 100-ամյակը: Ծննդյան օրը նրան անակնկալ էր սպասվում՝ մոմերով տորթ Ախալքալաքի շտապօգնության աշխատակիցների կողմից։ Չնայած տարիքին, Սաթենիկ տատը շատ աշխույժ է, աշխատում է, չի կարող նստել ու ոչինչ չանել։ Ամռանը Սաթենիկ տատը աշխատում է այգում, իսկ ձմռանը մաքրում է տան շուրջը և բակում կուտակված ձյունը։

Jnews-ը Կաջո գյուղից Սաթենիկ Հակոբյանի մասին գրել էր անցած 2023 թվականի ապրիլին։ 2024 թվականի հունվարի 2-ին նա դարձավ 100 տարեկան։

satenik2

Ով շփվում է Սաթենիկ տատի հետ, բոլորը սիրում են նրան, այդ թվում շտապօգնության բժիշկներն ու աշխատակիցները, որոնց երբեմն կանչում են նրա համար։ Հունվարի 2-ին շտապօգնության աշխատակիցները, տատիկի մոտ այցի կանչը ստանալով և իմանալով, որ այդ օրը նա դառնալու է 100 տարեկան, որոշում են շնորհավորել նրան։ Նրանք տատիկի մոտ են գնում տորթով և մոմերով, ինչով նրան աներևակայելի ուրախացնում և բուժում են։

Սաթենիկ տատը մեծ ուրախությամբ է պատմում այս մասին։

Satenik

Մեր այցը ևս ուրախացրեց Կաջո գյուղի երկարակյաց բնակչին։ Նա գրկեց մեզ և ուրախությունից խառնվեց։ Մեկ տարուց էլ քիչ ժամանակում տատիկի մոտ շատ քիչ բան է փոխվել։ Լսողությունը մի քիչ ավելի է վատացել, սակայն իր կյանքի հիմնական բացթողման մասին նա նույն կերպ է խոսում:

Հակոբյան Սաթենիկը չի կարող ներել ծնողներին, որ ամուսնացրել են իրեն և չեն ուղարկել սովորելու։ Ամուսնու ընտանիքը աղքատ էր, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, և նա ստիպված էր մոռանալ բարձրագույն կրթության մասին:

Նրա խորունկ, կապույտ աչքերը կա՛մ փայլում են պայծառ ու զվարթ, երբ նա պատմում է իր մասին, կա՛մ ցած են նայում՝ ընկնելով մտքերի մեջ:

satenik3

Սաթենիկ Մուրադյան-Հակոբյանը ծնվել է Բորժոմիի մունիցիպալիտետի Տաբածկղուրի գյուղում, 1924թ. հունվարի 1-ին։ Ընտանիքում եղել է 6 երեխա՝ 4 աղջիկ և 2 տղա։ Սաթենիկն ամենամեծն էր։ Ամուսնացել է Կաջո գյուղից Արշալույս Հակոբյանի հետ։ Նա ամուսնացել է ընդհանուր ծանոթների առաջարկությամբ, չիմանալով, թե ուր է գնում։

Նա երեք երեխա է լույս աշխարհ բերել՝ մեկ աղջիկ և երկու տղա։ Սաթենիկն ապրում է դստեր հետ, որդիները վաղուց մեկնել են Ռուսաստան։ Նա շատ հազվադեպ է տեսնում նրանց:

satenik4

Նրա դուստրը՝ Վարդանուշը, պատմում է, որ մայրը չի կարող պարապ նստել, ամռանն այգում է աշխատում, ցանում, աճեցնում, իսկ ձմռանը բակից ու տան շրջակայքից ձյունն է մաքրում։