Ինչպես են աշխատում նախընտրական ընտրատարածքները Ախալքալաքում ընտրություններից 2-3 օր առաջ: Որ ընտրատածքում ինչպիսի իրավիճակ է:

Ընդհանուր առմամբ Ախալքալաքի մեծամասնական ընտրաշրջանում կա 89 ընտրատարածքային հանձնաժողով: Ախալքալաքի շրջանում 2016 թ.-ի խորհրդարանական ընտրություններին, բացառությամբ 17 գյուղերի, որոնք քվեարկելու են Բորժոմի մեծամասնական շրջանում, ձևավորվել է 53 ընտրատեղամաս, որոնցից 7-ը՝ Ախալքալաքում, մնացած ընտրատարածքները՝ Նինոծմինդայի շրջանում: Ախալքալաքում ընտրատեղամասերը գտնվում են № 1, 2, 3, 5 հանրային դպրոցներում, ինչպես նաև № 2 մանկապարտեզում և Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում: Ընտրատարածքներից մեկը գտնվում է Հովիկ Պետրոսյանի մասնավոր բնակարանում՝ Աղմաշենեբելի №6 հասցեում, իսկ մնացածը գտնվում են գյուղերի դպրոցներում:

Գրեթե բոլոր ընտրատեղամասերում պատերին կախված են ընտրողների ցուցակները, կանոնակարգերը, ընտրական հանձնաժողովի անդամների ցուցակները: Սակայն, օրինակ, №66 ընտրատեղամաս 4 փորձից հետո մեզ այդպես էլ չհաջողվեց մտնել: Յուրաքանչյուր ընտրատեղամաս պետք է ունենա հերթապահության ցուցակ, ըստ որի ամեն օր ընտրական հանձնաժողովի անդամները պետք է հերթապահեն ընտրատեղամասերում: Ընտրատեղամասերը պետք է բաց լինեն ընտրողների համար, ովքեր կցանկանան նայել ցուցակները, կամ կցանկանան հայտարարել շարժական քվեատուփերի անհրաժեշտության մասին:

izbiratelni uchastok 2

Ընդհանուր առմամբ Ախալքալաքի ընտրատեղամասերի մեծամասնությունում իրականացվում է հերթպահություն: Սակայն, օրինակ №2 մանկապարտեզում, որտեղ տեղակայված է №70 ընտրատեղամասը, մենք հերթապահին չգտանք: Ինչպես բացատրեցին մանկապարտեզի աշխատակիցները, հերթապահը կարճ ժամանակով բացակայում էր, նա գնացել էր ընդմիջման:

Մյուս №66 ընտրատեղամասում, որը տեղակայված է №2 հանրային դպրոցում, բոլոր դռները ընդհանրապես փակ էին, և երեկ և այսօր առավոտյան և կեսօրին: Երբ մենք գնացինք այնտեղ այսօր կեսօրին, դպրոցի հսկիչը մեզ տեղեկացրեց, որ հերթապահը սպասել էր մեզ, բայց հետո հեռացել էր:

Այն հարցին, թե ինչու է ընտրատեղամասը փակ, և կա արդյոք որևէ խնդիր, Ախալքալաքի շրջանային հանձնաժողովում մեզ պատասխանեցին, որ խնդիր չկա, և որ տեղամասային հանձնաժողովի անդամները վարժանքի են եղել:

Հարկ է նշել, որ երեկ, հոկտեմբերի 5-ին, մենք №66 ընտրատարածքում և մյուս ընտրատեղամասերում եղել ենք մոտավորապես նույն ժամին:

Քրիստինե Մարաբյան
Ջուլիետա Տոնականյան