Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի նշվում է հունվարի 27-ին: Ջավախքում սա միակ եկեղեցական տոնն է, որ հազարավոր երիտասարդներ հունվարի 26-ի՝ լույս 27-ի գիշերը ուխտի են գնում Դիլիսկա գյուղի սիրո բարեխոսի անունը կրող եկեղեցի:

Ջավախքյան ավանդության համաձայն՝ Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի կատարվում: Այս օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, եկեղեցում մոմեր փոխանակում, փոխանակած մոմերը տուն են տանում և դնում բարձի տակ՝ ակնկալելով երազում տեսնել սիրելիին, ապագա կնոջը կամ ամուսնուն:
Дизайн без названия - 1
Дизайн без названия - 1
Дизайн без названия - 1
Դիլիսկա գյուղի երեխաները ուխտավորներին աղավնի են վաճառում, իսկ տարեց կանայք՝ մոմ: Ամբողջ գիշեր մարդկանց հոսքը դեպի Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցի չի դադարում:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև` ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Дизайн без названия - 1
Дизайн без названия - 1
Այս օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:

Дизайн без названия - 1