«Համընդհանուր խաղաղության Դաշնության» ներկայացուցչությունը Վրաստանում մտահոգություն է հայտնում Վրաստանի մշակույթի հուշարձան ճանաչված Սուրբ Մինաս եկեղեցու վիճակի մասին:
«Տարիների ընթացքում, Թբիլիսիի կենտրոնում, բոլորի աչքի առաջ փլվում և ոչնչացվում է Վրաստանի մշակույթի նշանակալից հուշարձանը: Սուրբ Մինասը՝ մեր հասարակության անտարբերության նշանն է», – ասվում է «Համընդհանուր խաղաղության Դաշնության» Վրաստանի ներկայացուցիչ և «Խաղաղության հիմնադրամի» հիմնադիր՝ Գիորգի Տումասյանի հայտարարությունում:
Դաշնության ներկայացուցիչը այցելել է Սուրբ Մինաս, մշակութային հուշարձանի վիճակին ծանոթանալու նպատակով:
Թբիլիսիում, Հավլաբարում, Իորի փողուցի վրա գտնվում է չգործող Սուրբ Մինաս եկեղեցին, որը դադարել է գործել 30-ական թվականներին: Կոմունիստների կառավարման ժամանակ եկեղեցին պիոներական ակումբի էին վերածել, ավելի ուշ տեղակայված էր գօրծարան, որը աշխատում էր մինջև 90-ական թվականները:
Ինչպես տեղեկացնում է «Համընդհանուր խաղաղության Դաշնության» ներկայացուցչությունը Վրաստանում, 2007 թ.-ի հոկտեմբերի 1-ին Վրաստանի Մշակույթի և Հուշարձանների նախարարության №3/181 հրամանի համաձայն՝ եկեղեցին ստացավ Մշակութային ժառանգության հուշարձանի կոչում: 2014 թ-ի սեպտեմբերի 19-ին փլվեց եկեղեցու տանիքը, վերանորոգելու փոխարեն տեղի ունեցավ տանիքի դեմոնտաժում: Այժմ եկեղեցին ողբալի վիճակում է գտնվում և վերանորոգման կարիք ունի: 2011 թ.-ին եկեղեցու մոտակա տարածքը սեփականաշնորհվեց: Մշակութաին ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն՝ Նիկոլոզ Անթաձեի հայտարարությամբ՝ եկեղեցին և բակը չպետք է սեփականաշնորհվեին:
«Համընդհանուր խաղաղության դաշնության» Վրաստանի բաժնում տեղեկացնում են, որ ակտիվ կաշխատեն այս կոնկրետ հարցի շուրջ, նաև Վրաստանի մյուս մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ: Սուրբ Մինասի վերանորոգման և պահպանման հարցը կբարձրացվի քաղաքապետարանի, Վարչության և այլ պետական կառույցների մակարդակով: