Ինչպես կանխատեսել էր Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, Ջավախքում ձյուն է տեղացել, որոշ գյուղերում բուք է, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում փակ ճանապարհներ չկան, սակայն կան դժվար հասանելի գյուղեր։
Քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին իրենց հետ կապ են հաստատել Ազավրեթ և Կոկիո գյուղերից՝ ճանապարհները ձյունից մաքրելու համար։ Այս պահին այլ գյուղերից ճանապարհները մաքրելու դիմումներ չկան։ Այս երկու ուղղություններով մաքրման աշխատանքներն արդեն ընթանում են։