Արդեն մի քանի օր է Ախալքալաքի Ազատության փողոցում իրականացվում է ճանապարհների փոսային աշխատանքներ։ Աշխատանքները իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։

«Աշխատանքները սկսել ենք և քաղաքապետարանի կողմից ստացել ենք հրահանգներ, քաղաքի կենտրոնում նույնպես պետք է իրականացնենք աշխատանքներ։ Ինչ որ հրահանգում է քաղաքապետարանը, մենք այդպես անում ենք», – ասաց «ՋավախԱվտոԳզա» ընկերության ներկայացուցիչը։

3

Ինչ վերաբերվում է Չարենց-Նալբանդյան խաչմերուկին, որը 2023 թվականին փորվեց Energo Pro Georgia ընկերության կողմից, որի նպատակն էր նոր ստորգետնյա էլեկտրահաղորդման գծի կառուցումը, այդ հատվածը նույնպես կասֆալտապատվի։

2

Ասֆալտապատող ընկերության ներկայցուցիչն այդ խաչմերուկի վերաբերյալ ասաց, որ այդ աշխատանքները նույնպես իրենք պետք է իրականացնեն, և մոտավոր 3-5 օրվա ընթացքում ավարտին կհասցնեն։

5

Հատկանշական է այն փաստը, որ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը ճամապարհների վերականգնողական աշխատանքները սկսել է իրականացնել գիշերվա ժամերին, երբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը պասիվ է։ Անցած տարիներնին ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կենտրոնական փողոցները փակում էին ժամերով, կամ դժվարանցանելի էր դառնում։

1

Նշենք, որ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունն այս աշխատանքներն իրակավացնում է անցած տարվա հայտարարած էլեկտրոնային մրցույթից տնտեսված գումարով։