2023 թվականին վարորդական վկայական է ստացել 27 277 մարդ, որոնց թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից 99-ը՝ Ռուսաստանի, 40-ը՝ Հնդկաստանի, 18-ը՝ Ուկրաինայի և 31-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են։
Ավելի կոնկրետ՝ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ անցած տարվա առաջին եռամսյակում Վրաստանում վարորդական վկայական է տրվել 5 746 մարդու. երկրորդ եռամսյակում՝ 7 299, երրորդ եռամսյակում վարորդական իրավունք է ստացել 7 420 մարդ, իսկ տարվա վերջին երեք ամիսներին՝ 6 812։
Ինչ վերաբերում է անցած եռամսյակի տվյալներին ավելի մանրամասն, ապա, ըստ վիճակագրության, այս ընթացքում ամենաշատը՝ 2 226 վարորդական վկայական, տրվել է Թբիլիսիում։
Բացի այդ, նշված ժամանակահատվածում (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) վարորդական իրավունք ստացածների թվում կան Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Բելառուսի և Թուրքիայի քաղաքացիներ։