Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից՝ դեսպանատունը կապի մեջ է մահացածի ընտանիքի, ինչպես նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ։
Վրաստանի քաղաքացի Օ.Ց.-ն զոհվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքում։
«Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են 24 ժամ՝ Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու և նրանց օգնելու համար», — նշում են Վրաստանի ԱԳՆ-ից։
Կարդացեք նաև՝
ԱԳՆ-ն հաստատել է Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի քաղաքացու մահը