Վրաստանը Եվրամիության հետ ստորագրել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) 2014 թվականին, սակայն գրեթե 10 տարի անց առևտրի ցուցանիշներն այնքան էլ բարենպաստ չեն։ Ավելին, 2024 թվականի վերջին տվյալներով, վրացական արտադրանքի արտահանումը Եվրամիություն նույնիսկ նվազել է՝ հասնելով մինչև 10-ամյա նվազագույնին։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին այս տարիների ընթացքում Եվրամիություն վրացական արտադրանքի արտահանումից ստացված եկամուտը գերազանցում է միայն 2014 թվականի 9 ամիսների տվյալները։
Նշենք նաև, որ այս տարվա ինն ամիսներին դեպի Եվրամիություն տեղական արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35%-ով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 43,1%-ով։
Մասնավորապես, 2024 թվականի 9 ամիսների ընթացքում Վրաստանից Եվրամիություն է արտահանվել 294,45 մլն դոլարի վրացական արտադրանք, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար՝ 456,4 մլն դոլարի, իսկ 2022 թվականին՝ 517,75 մլն դոլարի։
Հիմնականում Եվրամիություն են արտահանվում վրացական հետևյալ ապրանքները. (2024 թ-ի 9 ամիսներ)
Վրաստանի և Եվրամիության միջև առևտրի բարելավված ռեժիմն ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 1-ից։ DCFTA -ի շրջանակում՝ Վրաստանին թույլատրվում է արտահանել մինչև 10 հազար անուն ապրանք՝ զրոյական մաքսատուրքով։ DCFTA-ի բանակցությունների նախապատրաստման գործընթացը սկսվել է 2009թ.-ին: DCFTA-ի ներդրմամբ աշխարհի ամենամեծ շուկան՝ ավելի քան 500 միլիոն սպառողով, կբացվի Վրաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների համար՝ որոշակի պայմաններ պահպանելու նախապայմանով:
Աղբյուրը՝ bizzone.info