Վրաստանում 768 ներքին տեղահանված ընտանիք գյուղական բնակավայրերում տուն կունենա:
Տեղահանված ընտանիքները վեց ամսում կընտրեն իրենց տները Վրաստանի ցանկացած շրջանում:
Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակեցվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրիի խոսքով՝ «Գյուղական տուն» նախագիծը հաջողությամբ է իրականացվում:
2022-2024 թվականներին «Գյուղական տուն» ծրագրի շրջանակներում կվերաբնակեցվի մինչև 7000 ներքին տեղահանված ընտանիք։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։