Դեկտեմբերի 22-ին Բակուրիանիում բացվեց աշխարհի գավաթի փուլը մոգուլների (ազատ դահուկավազքի տեսակներից մեկը) կարգում։

Միջազգային մրցմանը,որն ամցկացվում է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո, մասնակցում են 16 երկրներից 90 մարզիկներ (ԱՄՆ, Կանադա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրալիա, Շվեդիա, Չինաստան, Ղազախստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆինլանդիա,Նիդեռլանդներ), նրանց թվում աշխարհի լավագույն 10 լավագույն մարզիկներն են՝ նրանք աշխարհի առաջնության ներկայիս առաջատարներն են՝ Ջակարա Էնթոնին (Ավստրալիա) և Միքայել Քինգսբերին (Կանադա):

Կանանց մրցմանը ևս հանդես են գալիս հայտնի մարզիկներ Ռինո Յանագիմոտոն (Ճապոնիա) և Օլիվիա Գյաչոն (ԱՄՆ): Վերջինս ԱՄՆ-ի ուժեղագույն հավաքականում առաջատարն է և աշխարհի առաջնության լավագույն տասնյակում է։

Այսօր մոգուլ դիսցիպլինայում առաջնության առաջին օրն է, որը կշարունակվի նաև դեկտեմբերի 23-ին։