Հոկտեմբերի 9-ին Ախալքալաքի «Աբուլ»-ը հերթական անգամ առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթելով «Սամցխե-Ախալցիխե» թիմին։
Գոլերից մեկի հեղինակ է դարձել Ռաֆայել Դաբրինյանը, իսկ երկրորդը ինքնագոլ է գրանցվել։
Սա Վրաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ խաղն էր։ «Աբուլ»-ն այժմ 11-ից 7-րդ տեղում է:
Հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում, «Աբուլը» կխաղա «35-րդ դպրոց» թիմի հետ։