Ջավախքի պատանի քիք-բռնցքամարտիկները Ռիգայից, որտեղ անց էր կացվում Եվրոպայի K-1 առաջնությունը, վերադարձել են 6 մեդալով։
Լատվիայի մայրաքաղաքում ընթացող քիքբոքսինգի Եվրոպայի բաց առաջնությանը մասնակցում էր 13 երկիր։ Վրաստանի պատվիրակության կազմում մրցավայր էին մեկնել Ջավախքից 8 մարզիկ։ Մարզիկները վերադարձել են 6 մեդալով։
Սարգիս Տոնականյանը և Ալբերտ Պալոյանը վերադարձել են ոսկե մեդալով՝ գրավելով առաջին պատվավոր տեղ։
Երկրորդ տեղերը զբաղեցրել են Վիկտոր Իրիցյանը, Ռազմիկ Քամալյանը, Արշալույս Բորբորյանը և Ռոբերտ Ափոյանը։
Արտյուշ Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել, համապատասխանաբար, զբաղեցնելով երրորդ տեղը։
Մարզիկների Լատվիա ճանապարհորդությունը մասամբ ֆինանսավորել է Ախալքալաքի քաղաքապետարանը (ավիատոմսերը գնվել են քաղաքապետարանի ֆինանսավորմամբ), նաև ճանապարհորդության ֆինանսավորմանը օգնել է բարերար Գագիկ Ավագյանը, ով ծնունդով Բուղաշեն գյուղից է։