Դեկտեմբերի 24-25-ը Ախալքալաքի մարզահամալիրում կայացավ բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում էին 9-ից 17 տարեկան 50-ից ավելի մարզիկներ:
Ախալքալաքի և շրջանի գյուղերի տարբեր քաշային և տարիքային կարգերում ավելի քան 50 մարզիկ երկու օր պայքարում էին չեմպիոնի տիտղոսի համար:
Բռնցքամարտի առաջնությունում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և գավաթներով:
Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել են՝ Գոռ Ղազարյանը, Խաչատուր Խնդոյանը, Գրիշա Էլիզբարյանը, Ժիրայր Սահարյանը, Համբարձում Ֆիդանյանը, Գրիշա Նահատակյանը, Վենետիկ Զանդարյանը, Ստեփան Զոփունյանը, Գոռ Այվազյանը, Վիգեն Փիլոսյանը, Պավել Շախբազյանը, Արկադի Ջինիսյանը, Սամվել Ղազարյանը և Սերգեյ Թութանջյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել են՝ Ստեփան Չիվչյանը, Արտյոմ Բերիկյանը, Ռուսլան Խմբոյանը, Դավիթ Համբարյանը, Արտյուշ Այվազյանը, Սահարյան Արտյուշը, Արմեն Խաչատրյանը, Արշակ Աբաջյանը, Կամո Հովհաննիսյանը, Պավլիկ Եզոյանը և Նորայր Մկոյանը:
Երրորդ տեղը` Միշա Ստեփանյանը, Յուրա Գրիգորյանը, Ռոբերտ Ափոյանը, Մելիքսեթ Բերիկյանը, Միտյա Մեծոյանը, Էդո Ստեփանյանը, Արթուր Առաքելյանը և Լևոն Առաքելյանը:
Առաջնության ժամանակ ներկա էին Ախալքալաքի վարչակազմի մշակույթի, սպորտի, կրթության, տուրիզմի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ըստ մարզիչ Ատոմ Էլիզբարյանի, առաջնությանը մասնակցած բռնցքամարտիկներից ոմանք արդեն հասցրել են մրցել միջազգային ռինգերում և բազմիցս նվաճել չեմպիոնի տիտղոսը:
Առաջնության ընթացքում մարտավարը Արթուր Էլիզբարյանն էր, ով Սամցխե-Ջավախքում միակ սերտիֆիկացված մարտավարն է:
«Մենք ունենք լավ մարզահամալիր, շատ հիանալի մարզիկներ և մարզիչներ: Այսօրվա մրցումը հաստատում է, որ մեծանում են փայլուն մարզիկներ: Իհարկե, մենք ունենք նաև հանրաճանաչ մարզիկներ, որոնք հայտնի են ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում», – ասաց Վալերի Ստելմաշովը: