Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները արձակուրդի կանցնեն 2023 թվականի դեկտեմբերի 29-ից և կվերսկսեն աշխատանքը 2024 թվականի հունվարի 15-ից։
Մանկապարտեզների տնօրինությունը աշխատանքի կվերադառնա 2024 թվականի հունվարի 15-ից շուտ՝ նախադպրոցական հաստատությունները սաների ընդունմանը նախապատրաստելու համար։
«Մենք՝ ադմինիստրացիան, ավելի շուտ կսկսենք աշխատանքը, իսկ մանկապարտեզները հունվարի 15-ից կընդունեն երեխաներին։ Մի քանի օրից մթերքի գնման մրցույթը կհայտարարենք, որպեսզի հաջորդ տարի երեխաներին կերակրելու խնդիր չունենանք»,- ասաց Անահիտ Ասատուրյանը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների ասոցիացիայի տնօրենը:
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի 17 մանկապարտեզում նախադպրոցական կրթություն է ստանում 1273 երեխա։