Ախալքալաքի մունիցիպալիտետում թիվ 3 մանկապարտեզն այսօրվանից գտնվում է կարանտինում՝ աշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի հաստատման պատճառով:
Կարանտինի մեջ է նաև թիվ 2 մանկապարտեզի վրացական մեկ խումբ, որը փակ էր երկուշաբթի օրվանից:
Ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի՝ մանկապարտեզը կարանտինում կմնա 8 օր:
Շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով։
Ախալքալաքում և գյուղերում ընդհանուր առմամբ գործում է 16 նախակրթարան, որից 3-ն այլընտրանքային են: