Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը նոյեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղի դպրոցի հրդեհի վերաբերյալ:
2016թ.-ի նոյեմբերի 1-ին հրդեհի արդյունքում այրվել է Չունչխա գյուղի փայտաշեն դպրոցը, որտեղ կար 3 դասասենյակ, դպրոցի գրադարանը և գիտական լաբորատորիան: Հրդեհի արդյունքում այրվել է շենքը, գրքերը և լաբորատորիայի կահույքը:
«Որպեսզի նոյեմբերի 2-ին ուսման պրոցեսն անցկացվեր սահուն կերպով, Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը գտել է համապատասխան շենք, որը շրջանային ղեկավարությունը հատկացրել է դպրոցին անհատույց կերպով: Նշված վերանորոգված շենքում 4 սենյակ են հատկացրել դպրոցին: 3 սենյակները բաժանվել է տարրական դասարանների աշակերտներին, որտեղ ընդամենը 9 աշակերտ է սովորում, իսկ մի սենյակը հատկացվել է ուսուցչանոցի համար: Շենքն ապահովված է անհրաժեշտ կահույքով, գրատախտակներով, նստարաններով և այլնով: Ուսումնական գործընթացը անցնում է առանց խաթարումների, ինչպես նախկինում դպրոցի հիմնական շենքում, այնպես էլ այժմյան հատկացված շինությունում: Ստեղծվել են բոլոր պայմանները ուսման պրոցեսի արդյունավետ անցկացման համար», – ասված է նախարարության հայտարարության մեջ: