Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ միասնական ազգային քննություններ անցկացնելու համար երկրում բացվել է 22 կենտրոն, այդ թվում՝ Ախալցիխեում: Այս տարի քննություններին մասնակցելու համար գրանցվել է շուրջ 90 հազար դիմորդ:

«Արդեն պատրաստվել են պատասխանների և սևագիր աշխատանքների թերթիկները, ինչպես նաև լրացուցիչ նյութեր՝ քարտեզներ և քիմիական տարրերի պարբերական աղյուսակը: Աուդիո ուժեղացուցիչներն ու ականջակալները, գրիչները, տեղեկատվական պաստառները և շտապ բժշկական օգնության յուրաքանչյուր կենտրոնի համար անհրաժեշտ դեղամիջոցներն արդեն ստուգված են և պատրաստ են կենտրոններ ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

2022 թվականի Միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 4-ից։