Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո տեղի ունեցավ հայ ազգային ճաշատեսակներից մեկի՝ ղափամային նվիրված ավանդական տոնը:

Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության կողմից՝ Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Տոնի առթիվ մասնակիցները եկել էին ղափամայով կամ դդմից պատրաստված այլ ճաշատեսակներով։ Ներկաներին հյուրասիրվեց նաև թեյ և տարբեր մուրաբաներ, խմորեղեն և հայկական հալվա:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևորականներ, ուսանողներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

xapama 3

xapama 2

xapama 5

Ներկաները հնարավուրություն ունեցան ճաշակել ավանդական հայկական ղափաման, կիսվել կարծիքներով։

xapama 6

xapama 9

xapama 7

Տոնին ներկա էր նաև գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ով օրհնեց ղափամայով ու հայկական տարբեր ուտեստներով լի սեղանը, խոսեց տոնի և այն նշելու կարևորության մասին:

xapama 4

xapama 8

Տոնին զուգահեռ անցկացվեց նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդես:

xapama 10