“Adjara Group” ընկերությունը արդեն ձեռք է բերել արտոնագիր և 2017 թ.-ից կսկսի ակտիվորեն իրականացնել զբոսաշրջային թռիչքներ:

Առաջին փուլը ներառում է Կազբեգին, որտեղ ընկերությունը ունի “Rooms Kazbegi” հայտնի հյուրանոցը: “Adjara Group”-ը նախատեսում է նաև օդանավակայանի բացում:

Միևնույն ժամանակ, զբոսաշրջային թռիչքներ կիրականացվեն ամբողջ Վրաստանի տարածքում: Ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Չեխերիան հայտարարել է, որ կա օդային տաքսիների պահանջարկ, և նրանք կենտրոնանում են բոլոր ուղևորների հատվածում:

Վալերի Չեխերիան 2016 թ.-ի հոկտեմբերին հայտարարել է, որ օդանավակայանի կառուցման համար և «Beechcraft» օդանավի ձեռքբերման համար կհատկացնի 5 մլն դոլար: “Adjara Group” ընկերությունը մտադիր է շուկա մտնել սեփական ուժերի հաշվին, առանց կառավարության աջակցության:

Լուսինե Աստոյան